Ռուսաստանն «ամեն դեպքում» կգրավի ՈՒկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերը՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այս ամենը հանգում է դրան։ Կա՛մ մենք զինված ճանապարհով կազատագրենք այդ տարածքները, կա՛մ ուկրաինական զորքերը կլքեն այդ տարածքները և կդադարեցնեն այնտեղ մարտերը»,- ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ Մոսկվան դեռևս լայնամասշտաբ պատերազմը սկսելուց առաջ էր առաջարկում Կիևին դուրս բերել զորքերը Դոնբասից, սակայն ՈՒկրաինան «նախընտրել է կռվել»։               
 

Խզու՞մ

Խզու՞մ
29.08.2025 | 18:33

«Մենք որոշել ենք ամբողջությամբ խզել մեր տնտեսական և առևտրային կապերը Իսրայելի հետ և փակել ենք մեր օդային տարածքը իսրայելական ինքնաթիռների համար»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ ելույթ ունենալով իր երկրի խորհրդարանում:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3797

Մեկնաբանություններ